Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկ Մարությանի որոշմամբ «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲ ընկերության տնօրենի պաշտոնակատարը փոխվել է

Հայկ Մարությանի որոշմամբ «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲ ընկերության տնօրենի պաշտոնակատարը փոխվել է
Պաշտոնական
18:13, 17 июль 2021
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հուլիսի 12-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն «Երևանի քաղաքային նոր աղբավայր» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը փոխվել է։

Որոշումներում ասվում է․

«Հիմք ընդունելով Արմեն Շեխոյանի դիմումը և ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասով՝

Արմեն Շեխոյանին՝ 2021 թվականի հուլիսի 12-ից ազատել «Երևանի քաղաքային նոր աղբավայր» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»:

«Հիմք ընդունելով Տ. Հակոբյանի դիմումը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի «թ» ենթակետով՝

Տիգրան Հակոբյանին՝ 2021 թվականի հուլիսի 12-ից նշանակել «Երևանի քաղաքային նոր աղբավայր» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով տնօրենի թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը»: