Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկ Մարությանի վերջին նշանակումը․ «Երևանտրանս»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արայիկ Բեգանյանը

Հայկ Մարությանի վերջին նշանակումը․ «Երևանտրանս»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արայիկ Բեգանյանը
Հասարակություն
13:29, 23 декабрь 2021
Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը դեկտեմբերի 20-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․

«Հիմք ընդունելով Ա.Բեգանյանի դիմումը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով՝

1.Արայիկ Բեգանյանին՝ 2021 թվականի դեկտեմբերի 20-ից նշանակել «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով տնօրենի թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը»,-նշված է որոշման մեջ:

Մեկ այլ որոշմամբ՝ Արմեն Բեգունյանը դեկտեմբերի 20-ից ազատվել է «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնից: