Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի դպրոցներից մեկի տնօրենն ազատվել է պաշտոնից

Երևանի դպրոցներից մեկի տնօրենն ազատվել է պաշտոնից
Պաշտոնական
18:43, 25 сентябрь 2021
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Հրաչյա Սարգսյանը որոշում, որի համաձայն դպրոցի տնօրեն է ազատվել պաշտոնից։

Որոշման մեջ ասվում է․

«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 111-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Հ.Սիմոնյանի հետ 2016թ. սեպտեմբերի 22-ին կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1 կետի «ա» ենթակետը և 5-րդ գլխի 5.1 կետը՝

1. Հայկուհի Սիմոնյանին՝ 2021 թվականի սեպտեմբերի 23-ից ազատել «Երևանի հ.178 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2016 թվականի սեպտեմբերի 22-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

2.«Երևանի հ.178 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել նույն կազմակերպության ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Աննա Հովհաննիսյանի վրա՝ մինչև սահմանված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից այն զբաղեցնելը»։

Հարկ է նշել, որ լրացել է նրա պաշտոնավարման 5 տարվա ժամկետը։