Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընթացիկ տարում նախատեսում ենք Արցախ տեղափոխել տեղահանված մեր 7000 հայրենակիցների. Հայկ Խանումյան

Ընթացիկ տարում նախատեսում ենք Արցախ տեղափոխել տեղահանված մեր 7000 հայրենակիցների. Հայկ Խանումյան
Հասարակություն
15:00, 04 февраль 2022
Ընթացիկ տարում նախատեսում ենք Արցախ տեղափոխել տեղահանված մեր 7000 հայրենակիցների, և, ըստ ամիսների, կազմել ենք համապատասխան գրաֆիկ:

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:

«Նախարարությունը, բացի իր բուն ֆունկցիաներից, նաև որոշակի սոցիալական ծրագրեր է ստանձնել՝ տեղահանվածների տեղավորման, ապահովման և այլ խնդիրների հետ կապված: Այս առումով կցանկանայի նշել, որ մեր ընդհանուր 38 հազար տեղահանվածներից և ևս 3000 մարդկանցից, որոնք չեն կարողանում վերադառնալ իրենց բնակավայրերը տարբեր պատճառներով, այս պահին Արցախ է վերադարձել 16.000 մարդ, և վերադարձի գլխավոր խոչընդոտը բնակֆոնդի պակասն է: 2020թ. Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած և սոցիալական սուղ պայմաններում հայտնված անձանց համար կացարանների վարձակալության ու անհատույց օգտագործման տրամադրման ծրագրի շրջանակներում կնքվել է 2812 վարձակալության պայմանագիր Ստեփանակերտում և 712-ը՝ շրջաններում, ինչպես նաև 2000 մարդ օգտվում է հյուրանոցային ծառայություններից», - նշել է Հ. Խանումյանը: