Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի կողմից գերեվարված Գագիկ Ոսկանյանին չեն բերել դատարանի դահլիճ. նիստը հետաձգվել է

Ադրբեջանի կողմից գերեվարված Գագիկ Ոսկանյանին չեն բերել դատարանի դահլիճ. նիստը հետաձգվել է
Իրավունք
18:46, 30 ноябрь 2023
Ադրբեջանի կողմից գերեվարված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի «քրեական գործով» այսօրվա դատական նիստը հետաձգվել է։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, հետաձգման պատճառը դատարանի դահլիճում նրա բացակայությունն է։ Իսկ թե ինչու նրան չեն բերել դատարանի դահլիճ, այդ մասին ոչինչ չի հաղորդվում:

Ինչպես հաղորդվում է, դատական նիստի նոր օր է նշանակվել դեկտեմբերի 4-ը։