Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Վանաձոր

Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Վանաձոր
Իրավունք
22:12, 18 декабрь 2023
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ դեկտեմբերի 18-ին այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանում:  

Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, այդ թվում՝ մարզային ստորաբաժանման  աշխատանքի  մեթոդաբանության կատարելագործման առնչությամբ:
Ըստ աղբյուրի՝ Պաշտպանը հանդիպել է նաև քաղաքացիների հետ, լսել նրանց հուզող խնդիրները:

Նշվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի` հանրապետությունում մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով իրականացվող մարզային այցերը կրում են շարունակական բնույթ: