Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ՄԻՊ-ը «Աբովյան» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում հանդիպել է ազատությունից զրկված դատավորների հետ

ՀՀ ՄԻՊ-ը «Աբովյան» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում հանդիպել է ազատությունից զրկված դատավորների հետ
Իրավունք
21:18, 20 декабрь 2023
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը չհայտարարված այց է իրականացրել «Աբովյան» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Անահիտ Մանասյանն առանձնազրույց է ունեցել հիմնարկներում պահվող ազատությունից զրկված դատավորների հետ: Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերն ու պահման պայմանները:

Ըստ աղբյուրի՝ այցի շրջանակներում Պաշտպանը «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումների բժշկական անձնակազմերի հետ քննարկել է նաև քրեակատարողական հիմնարկում պահվող դատավորներից մեկի առողջական վիճակին վերաբերող մի շարք հարցեր:

Նշվում է, որ չհայտարարված այցերի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։