Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Նարինե Հայրապետյանին առևանգելու դեպքով նախաձեռնվել է վարույթ

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Նարինե Հայրապետյանին առևանգելու դեպքով նախաձեռնվել է վարույթ
Իրավունք
14:47, 22 январь 2024
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Նարինե Հայրապետյանի առևանգման վերաբերյալ ստացվել է հաղորդում, որի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին Civic.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Քննչական կոմիտեից նաև հայտնեցին, որ առևանգման մասին ստացվել է հաղորդում, որի առթիվ հունվարի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ. «Իրականացվում են քննչական, վարութային ակտիվ գործողություններ՝ հաղորդման մեջ նշված տեղեկությունները, քրեական վարույթի շրջանակներում, համակողմանի ստուգելու, իրականությունը պարզելու նպատակով։ 

Ոստիկանությանը տրվել է համապատասխան հանձնարարություն՝ քննությանը հետաքրքրող մի շարք հանգամանքներ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ»։