2023 թվականի ընթացիկ և ավարտված քրեական վարույթներով պետական բյուջե է վերականգնվել 32 մլրդ դրամ. Գլխավոր դատախազություն
Իրավունք
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունն ամփոփել է քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքները:
2023 թվականի ընթացքում Վարչության դատախազների հսկողության ներքո քննվող ընթացիկ քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 15 մլրդ դրամ, որը հանդիսանում է պետությանը պատճառված վնաս:
2023 թվականի ընթացքում Վարչության դատախազների հսկողության ներքո ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է 17 մլրդ 175 մլն 71 հազար դրամ, որը հանդիսանում է պետությանը պատճառված վնաս:
Համեմատության համար նշենք, որ.

- 2023 թվականի առաջին կիսամյակում ընթացիկ և ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է 10 մլրդ 494 մլն 294 հազար դրամ, 2023 թվականի երկրորդ կիսամյակում՝ 21 մլրդ 809 մլն 232 հազար 692 ՀՀ դրամ: Այսինքն՝ միայն 2023 թվականի երկրորդ կիսամյակում պետությանը պատճառված վնասի վերականգնման չափն ավելի քան երկու անգամ գերազանցում է 2023 թվականի առաջին կիսամյակի ընթացքում վերականգնված վնասի չափը: