Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զինծառայությունից խուսափելու համար ԱԱԾ աշխատակիցները հայտնաբերել են օրենքով գող Օշականցի Գևորիկի 21-ամյա որդուն

Զինծառայությունից խուսափելու համար ԱԱԾ աշխատակիցները հայտնաբերել են օրենքով գող Օշականցի Գևորիկի 21-ամյա որդուն
Իրավունք
11:49, 01 февраль 2024
Հունվարի 31-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, թե որտեղ է գտնվում Օշական գյուղի բնակիչ 21-ամյա Սարգիս Մելիքյանը, հաղորդում է Shamshyan.com-ը:

Կարճ ժամանակում ԱԱԾ Արագածոտնի մարզային վարչության ծառայողները, հետո նրանց միացած ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, Օշականում հայտնաբերել են Ս. Մելիքյանին, և բերման ենթարկել ոստիկանության Աշտարակի բաժին:

Վերջինիս նկատմամբ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2023 թվականի հունիսին որոշում է կայացրել՝ որպես խափանման միջոց կալանավորումը:

Նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ նախկին ՔրՕրի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (զինվորական ծառայությունից խուսափել): 

Նա քրեական աշխարհում հայտնի օրենքով գող Օշականցի Գևորիկի որդին է:

Կայքի տեղեկություններով՝ Ս. Մելիքյանը ոստիկանության Աշտարակի բաժնից տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ: