Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այդ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները մոտ են զրոյին. Վահան Քերոբյանի փաստաբան

Այդ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները մոտ են զրոյին. Վահան Քերոբյանի փաստաբան
Իրավունք
12:38, 07 март 2024
Քննչական կոմիտեն մեզ պատմում է, որ հսկայածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքներ են կատարել և պարզել են, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք ինչ-որ նախնական համաձայնությամբ, դիտավորություն ունենալով կոնկրետ մի կազմակերպությանն օժանդակելու ընդդեմ մյուսի, իրականացրել են հակամրցակցային քաղաքականություն և գործողություններ, խախտել են օրենքը, ՀՀ կառավարության որոշումները, և արդյունքում՝ մի կազմակերպության դուրս են հանել մրցակցությունից։ Այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Վահան Քերոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանը: 

Փաստաբանը հիշեցրեց, որ խոսքը «Սիներջի» և «Հարմոնիա» կազմակերպությունների մասին է. «Եվ մի շարք անձանց ձերբակալել են, այնուհետև կալանավորել են մի քանիսին, և հանգուցալուծումը նաև նախկին նախարար Վահան Քերոբյանի ձերբակալությունն ու նրա նկատմամբ խափանման միջոցի կիրառումն է եղել։ Այս ողջ ընթացքում մենք դիտարկել ենք, որ փաստորեն այդ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները բավական մոտ են զրոյին։ Այդ արդյունքներն այնքան ոչ տպավորիչ ու այնքան ոչ արդյունավետ են եղել, որ այսօր այդ խիստ խափանման միջոցների կիրառման միջոցով և դրանք ծառայեցնելով անձանց համար որպես ցանկալի ցուցմունքներ տալու հարկադրանքի միջոց, սկսել են ձևավորել ի սկզբանե մտածված նարատիվի հիմքեր, ապացույցներ»,- ասաց նա։