Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ
Իրավունք
11:53, 08 май 2024
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ ԶՈՒ պայմանագրային զինծառայողի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին։

«2024թ․  մայիսի 7–ին` ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի գետնատնակում հայտնաբերվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին` կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին։
Կատարվել է դեպքի վայրի զննություն։ Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Հարցաքննվել են մարտական դիրքում հերթապահություն իրականացնող բոլոր զինծառայողները, սպաները։ Նշանակվել է նաև դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ձեռնարկվում են  անհետաձգելի ապացուցողական և վարութային գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար»,-ասված է ՔԿ հաղորդագրության մեջ: