Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քրգործ՝ Գյումրու կենտրոնում օրը ցերեկով տեղի ունեցած սպանության փաստով

Քրգործ՝ Գյումրու կենտրոնում օրը ցերեկով տեղի ունեցած սպանության փաստով
Իրավունք
18:41, 28 декабрь 2021
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր կեսօրին Գյումրու կենտրոնում՝ Բագրատունյաց օղակում իր խանութի մեջ սպանված են գտել  63-ամյա Անահիտ Իսկանդարյանին՝ կոկորդը կտրած։ 

Նա  2012 թվականի ապրիլի 12-ին դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրն է։ Կարեն Եսայանը հենց այդ օրը պատրաստվում էր նշանադրվել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ավագ դստեր հետ։

Անահիտ Իսկանդարյանը բնակվում էր Գյումրու կենտրոնում՝ Ռիժկովի ճեմափողոցում, իր տնից ոչ հեռու հագուստի խանութ ուներ, որը Գյումրիում հայտնի էր որպես «լեհական շորերի կոմիսիոն»։ Տեղում աշխատող իրավապահներն արձանագրել են, որ  Անահիտ Իսկանդարյանի  դրամապանակը թալանված է, թեև, ըստ շրջանառվող լուրերի, ապրանքները տեղում են, այստեղից գողություն արված չէ։ 

Ինչևէ,  հարուցվել է քրեական գործ՝ սպանություն՝ զուգորդված ավազակությամբ։ 

Շիրակի դատախազ Գուրգեն Գրիգորյանը մեզ տեղեկացրեց, որ հարուցվել է քրեական գործ ՝ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-դ մասի 8-րդ կետով։

Նշենք, որ ըստ ականատեսների, խանութն առավոտյան բաց է  եղել, սակայն շուրջբոլորի մարդիկ կեսօրին նկատել են, որ ապակիները ծածկված են շերտավարագույրներով, որն էլ անհանգստացրել է նրանց։ 

Աղբյուր՝ aravot.am