Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմավիրի մարզում ՃՈ ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել են առանց համարանիշերի տրանսպորտային միջոցներ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողները մարտի 23-ին ուժեղացված ծառայություն են իրականացրել Արմավիրի մարզում։ Միջոցառման նպատակն էր առանց համարանիշերի շահագործվող տրանսպորտային միջոցներ հայտնաբերելը։

Արդյունքում հայտնաբերվել է առանց համարանիշերի երեք տրանսպորտային միջոց, որոնք տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների խախտումների փաստերով կազմվել է 40 արձանագրություն։

Հայտնաբերվել են առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող՝ երեք, թաղանթապատված դիմապակիով՝ մեկ, առանց համապատասխան փաստաթղթերի՝ մեկ, և մեկ համարանիշով՝ մեկ մեքենա։

Նմանօրինակ միջոցառումները պարբերական են։