Քաղաքացիակենտրոն
լրատվություն

44-օրյա պատերազմից հետո մինչ օրս ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում պետական դավաճանության դեպքերով քննվել են 32 քրեական վարույթներ․ ԱԱԾ

44-օրյա պատերազմից հետո մինչ օրս ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում պետական դավաճանության դեպքերով քննվել են 32 քրեական վարույթներ․ ԱԱԾ
Իրավունք
16:28, 05 декабрь 2022
2020 թվականին տեղի ունեցած 44-օրյա պատերազմից հետո ԱԱԾ-ն պետական դավաճանության դեպքերի բացահայտման բազմաթիվ հաղորդագրություններ է տարածել։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱԱԾ-ն՝ բացահայտումները հիմնականում վերաբերվում են օտարերկրյա հետախուզության լրտեսական ցանցում ներգրավված լինելուն և առնչվում են նախկին կամ ներկա զինվորականների, ովքեր ծառայության բերումով հնարավորություն են ունեցել մուտք գործել Հայաստանի և Արցախի Հանրապետություններում գտնվող զորամասեր, բարձրանալ մարտական դիրքեր, ծանոթանալ ռազմական բնագավառին վերաբերող բազմապիսի փաստաթղթերի ու տեղեկությունների, քողարկված եղանակով կատարել տեսանկարահանումներ, ֆիքսել զինտեխնիկայի տեսակներն ու քանակները, զորամիավորումների շարժը, լուսանկարել ռազմական նշանակության քարտեզներ, ձեռք բերել այլ տեղեկություններ և այդպիսիք փոխանցել օտարերկրյա հետախուզության ներկայացուցիչներին՝ դրա դիմաց ստանալով իրենց վարձատրությունը։

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը Civic.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում է, որ 2020 թվականին տեղի ունեցած 44-օրյա պատերազմից հետո մինչ օրս ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում պետական դավաճանության դեպքերով քննվել են 32 քրեական վարույթներ, որոնցից 12-ը՝ 22 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։

Գեղամ Ադյան