Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՊԵԿ-ը 30 դեպք է բացահայտել՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, առանց լիցենզիայի կամ հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու աշխատելու

ՊԵԿ-ը 30 դեպք է բացահայտել՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, առանց լիցենզիայի կամ հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու աշխատելու
Իրավունք
12:06, 03 апрель 2023
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թվականի  մարտի 16-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։

22 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 4,398,587 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 22,000,000 ՀՀ դրամ:

6 դեպքով կազմվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 11,281,480 ՀՀ դրամ: 

2 դեպքով արձանագրվել են լիցենզավորման կամ ծանուցման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի կամ առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում  է 34,100,000 ՀՀ դրամ։