Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատախազությունը հետևում է ընտրությւոնների վերահաշվարկի մասին հրապարակումներին և կտա իրավական գնահատական․ Գոռ Աբրահամյան

Դատախազությունը հետևում է ընտրությւոնների վերահաշվարկի մասին հրապարակումներին և կտա իրավական գնահատական․ Գոռ Աբրահամյան
Իրավունք
18:34, 23 июнь 2021
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնում է․

«Զանգվածային լրատվամիջոցներում այսօր առանձին հրապարակումներ են տեղ գտել 2021թ. հունիսի 20-ին կայացարծ արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերահաշվարկի գործընթացում առանձին ընտրատեղամասերում տեղ գտած անհամապխատասխանությունների վերաբերյալ: 

Ուզում եմ հայտնել, որ ՀՀ դատախազությունում իրականացվող ԶԼՄ մոնիթորինգի արդյունքում այդ հրապարակումները հընթացս վեր են հանվում: 

Չսպասելով ընտրական հանձնաժողովների կամ ընտրություններում ներգրավված սուբյեկտների քայլերին՝ ՀՀ դատախազությունը բոլոր այն հրապարակումները, որոնցում առերևույթ առկա են կամ կարող են առկա լինել հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ, պարտադիր կերպով նախաձեռնելու է քրեադատավարական ընթացակարգով դրանց պատշաճ ստուգման և իրավական գնահատական տալու գործընթաց»: