Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռոմանոս Պետրոսյանը Արարատի մարզի 7 խոշորագույն ձկնաբուծարանների հարցով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին

Ռոմանոս Պետրոսյանը Արարատի մարզի 7 խոշորագույն ձկնաբուծարանների հարցով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին
Իրավունք
21:13, 30 июнь 2021
Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին. տեղեկանում ենք ՇՄՆ-ի ֆեյսբուքյան էջից:
 
Նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է 2021 թվականի ապրիլի 27-ից ապրիլի 29-ը ներառյալ Արարատի մարզի 7 խոշորագույն ձկնաբուծական տնտեսություններում ջրային ռեսուրսների փաստացի վիճակի պահպանության նկատմամբ իրականացված ուսումնասիրությունների վերաբերյալ տեղեկատվություն։
 

Նախարարի պաշտոնակատարը խնդրել է գլխավոր դատախազի հանձնարարականը ներկայացված փաստաթղթերն ուսումնասիրելու և համապատասխան ընթացք տալու համար։