Քաղաքացիակենտրոն լրատվություն
ֆղանստանում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով կա առնվազն 500 զոհ, ավելի քան 1000 տուժած։ Տեղեկությունը հայտնում է NBC հեռուստաալիքը։
Աֆղանստանի առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Շարաֆաթ Զամանը հայտարարել է, որ իշխանությունները լայնածավալ փրկարարական գործողություններ են սկսել, հարյուրավոր մարդիկ մոբիլիզացվել են տուժածներին օգնելու համար:
Իր հերթին Tolo news լրատվական պորտալը, վկայակոչելով տարերային աղետների պատրաստվածության գծով նահանգային վարչության ներկայացուցչին, հայտնում է, որ աղետի հետևանքով ամենից շատ տուժել են Նուրգալ, Ծավկայ, Վատապուր, Մանուգայ և Չապա Դարա հահանգները: