Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում աճել է 39.7 միլիարդ դոլարով


Ամերիկացի գործարար Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում աճել է 39.7 միլիարդ դոլարով՝ հասնելով 859 միլիարդ դոլարի։ Այս մասին վկայում են Bloomberg Billionaires Index-ի տվյալները։

Կարողության աճը պայմանավորված է SpaceX-ի և Tesla-ի բաժնետոմսերի արժեքի բարձրացմամբ։ Ուրբաթ օրը SpaceX-ի բաժնետոմսերն աճել են 4.83%-ով՝ հասնելով 133.59 դոլարի, իսկ Tesla-ի բաժնետոմսերի արժեքը կազմել է 400 դոլար։

Մասկը շարունակում է գլխավորել աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշը։