Թրամփը դեմոկրատներին մեղադրել է ֆոնդային շուկայի կտրուկ անկման մեջ

Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացած միջանկյալ ընտրություններում Դեմոկրատական կուսակցության հաղթանակը հանգեցրել է երկրի ֆոնդային շուկայի կտրուկ անկմանը։ Այսպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։



«Բաժնետոմսերը կտրուկ էժանացել են նոյեմբերի 3-ին կայացած ընտրությունների արդյունքների պատճառով։ Ես թեկնածուների ցուցակում չէի։ Եթե ես առաջադրվեի, արդյունքները բոլորովին այլ կլինեին, ինչպես նախորդ երեք ընտրություններում, իսկ ֆոնդային շուկան և ձեր կենսաթոշակային հաշիվները կապրեին աճի շրջան։ Չէ՞ որ ես ձեզ ասում էի»,- նշել է Թրամփը։