Վոլոդյա Հակոբյանն ու Նոնա Հովհաննիսյանը Քիշնևում մասնակցել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տարածաշրջանային համաժողովին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը և նույն խմբակցության պատգամավոր Նոնա Հովհաննիսյանը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում մասնակցել են ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (OSCE/ODIHR) կողմից կազմակերպված «Երիտասարդների քաղաքական մասնակցության խթանում» տարածաշրջանային համաժողովին։


Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՔՊ խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը։