Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ-ն որոշել է կենդանության նշաններ ցույց տալ ու մասնակցել ՏԻՄ ընտրություններին։ Մասնավորապես Արարատի մարզի Մասիս համայնքում դեկտեմբերի 13-ին նշանակված ՏԻՄ ընտրություններին առաջադրվել է գործող համայնքապետ, ՀՀԿ-ի վարչապետի թեկնածու (երբ խորհրդարանում «Պատիվ ունեմ» դաշինքը փորձում էր «իմպիչմենթ»-ի գործընթաց սկսել) Դավիթ Համբարձումյանը՝ «Կառուցող» դաշինքով։ Այն ձևավորել են ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնք»-ը։ Ինքը՝ Համբարձումյանը, շեշտենք, ՀՀԿ-ական է։
Մերժված նախկին նախագահի առաջնորդած կուսակցությունը, ինչպես կարգն է, ԿԸՀ է ներկայացրել իր հայտարարագիրը։ Ըստ այդմ՝ 2018-ին իշխանությունից
զրկված, անցած հունիսի 7-ի ընտրություններին չմասնակցած, 23 տարի պետական գրանցում
ունեցող կուսակցությունը մի քանի տասնյակ անշարժ գույքի է տիրապետում՝ շենք-շինություններ, որոնց մի մասը բավականին մեծ
մակերեսով (օրինակ՝ 652.2 քառ․մ, 442.9 քառ․մ, 499.5 քառ․մ և այլն), հողեր, ավտոկայանատեղիներ, որոնց մեծ մասը գույքատիրոջը
պատկանում են միանձնյա սեփականության իրավունքով։
Կուսակցությունը նաև որպես եկամուտ
հայտարարագրել է 196 մլն 74 հազար 900 հազար դրամ՝ որպես կուսակցության անդամների կողմից
վճարված անդամավճար, որպես քաղաքացիների կողմից կատարված նվիրատվություն՝ 2 մլն
210 հազար դրամ, վարձակալության վճարներն էլ կազմում են ընդհանուր 1 մլն 20 հազար դրամ։
Որպես այլ եկամուտ բանկային տոկոսի հաշվեգրում՝ հայտարարագրում, նշված է ավելի քան
31 հազար դրամ։ Կուսակցության դրամական միջոցներն
էլ կազմում են 3 մլն 512 հազար 588 դրամ։
Կուսակցությունն ընդամենը մեկ՝
միանձնյա սեփականության իրավունքով իրեն պատկանող
տրանսպորտային միջոց ունի՝ ՎԱԶ 2121։ Թողարկման տարեթիվը նշված չէ։
Դավիթ Համբարձումյանի գույքերին
էլ անդրադառնանք։ Ընդդիմադիր համայնքապետն
ունի երկու հողամաս Երևանում (Մալաթիա-Սեբաստիա), մեկ հողամաս՝ Մասիսում, մեկ բնակելի
տուն՝ Մասիսում, և մեկ առևտրի կենտրոն՝ Երևանում (Մալաթիա-Սեբաստիա)։ Բոլոր 5 գույքերն էլ նրան են պատկանում սեփականության
իրավունքով։
Համբարձումյանը հայտարարագրել
է նաև 2007 թ. արտադրության 1 բեռնատար ավտոմեքենա, Մասիսի համայնքապետարանից ստացած
ավելի քան 1 միլիոն 180 հազար դրամը, ինչպես
նաև դրամական միջոց՝ 700 հազար դրամ։