Քաղաքացիակենտրոն լրատվություն
Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը։
Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետները համալիր կերպով քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը, մասնավորապես՝ առևտրատնտեսական ոլորտում։
Նշվում է, որ Մհեր Գրիգորյանը վաղը կմասնակցի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին։