Dell Technologies-ի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Մայքլ Դելը սոցիալական ցանցերում կատարած գրառմամբ անդրադարձել է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմանը՝ ընդգծելով Firebird AI-ի և NVIDIA-ի հետ համատեղ իրականացվող ծրագրի նշանակությունը։
«Հայաստանը դառնում է արհեստական բանականության ենթակառուցվածքների համաշխարհային կենտրոն։
Մենք ուրախ ենք ընդլայնելու մեր համագործակցությունը Firebird AI ընկերության հետ՝ Հայաստան բերելով ավելի մեծ հզորության, համաշխարհային մակարդակի հաշվողական ենթակառուցվածքներ։
Այս համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի արհեստական բանականության ոլորտում նորարարությունների զարգացման, տեխնոլոգիական առաջընթացի և Հայաստանի՝ որպես համաշխարհային տեխնոլոգիական կենտրոնի դիրքերի ամրապնդման համար։»,- գրել է Մայքլ Դելը։