ԱՄՆ սենատոր Դեբ Ֆիշերի ամուսինն ինքնասպան է եղել

ԱՄՆ Նեբրասկա նահանգից հանրապետական սենատոր Դեբ Ֆիշերի ամուսինը՝ Բրյուս Ֆիշերը, ինքնասպան է եղել։ Այս մասին հայտնել է սենատորի գրասենյակի ներկայացուցիչը։


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բրյուս Ֆիշերը մահացել է կիրակի օրը՝ տանը։ Սակայն հետագա ուսումնասիրությունից պարզվել է, որ նա ինքնակամ վերջ է տվել կյանքին։


Դեբ և Բրյուս Ֆիշերն ամուսնացած են եղել 54 տարի և ունեն երեք որդի։ Սենատորի գրասենյակը լրացուցիչ մանրամասներ չի հայտնել՝ խնդրելով հարգել ընտանիքի անձնական կյանքը։


75-ամյա Դեբ Ֆիշերը 2013 թվականից ներկայացնում է Նեբրասկա նահանգը ԱՄՆ Սենատում։