Քաղաքացիակենտրոն լրատվություն
«Մանչեսթեր Սիթիի» ֆինանսական գործի շուրջ անորոշությունն ազդում է թիմի մթնոլորտի վրա, և որոշ ֆուտբոլիստներ դիտարկում են ակումբից հեռանալու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է The Touchline-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ թիմում աստիճանաբար թուլանում է նախկին միասնականությունը, իսկ ակումբի ապագայի անորոշությունը խաղացողներին ստիպում է մտածել այլ տարբերակների մասին։ Հնարավոր հեռացողների անունները, սակայն, չեն նշվում։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» չի ընդունում Պրեմիեր լիգայի ֆինանսական կանոնների խախտման վերաբերյալ որոշումը և բողոքարկել է այն։