Իրանը զգուշացնում է թիրախավորել իր դեմ հարձակումների աղբյուրները՝ աշխարհի ցանկացած կետում

Իրանը աշխարհի ցանկացած կետում գտնվող այն օբյեկտները կհամարի օրինական թիրախ, որտեղից հարձակումներ կիրականացվեն իր դեմ։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Քիումարս Հեյդարին՝ նախազգուշացնելով ԱՄՆ-ին և Իսրայելին։


Նրա խոսքով՝ Իրանի զինված ուժերը պատրաստ են պատասխանել ցանկացած թշնամական գործողության։ Հեյդարին նաև ընդգծել է Հորմուզի նեղուցի ռազմավարական նշանակությունը և Իրանի ռազմական պատրաստվածությունը։ Այս մասին հաղորդում է Mehr-ը։