Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իսրայելը փորձում է Վաշինգտոնի և Թեհրանի միջև նոր հակամարտություն հրահրել՝ Իրանին մեղադրելով դեղագործական գործարաններում քիմիական զենք մշակելու մեջ։
Արաղչիի խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում Իսրայելն արդեն երկու անգամ ԱՄՆ-ին ներքաշել է Իրանի դեմ պատերազմի մեջ։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը մեղադրել էր Թեհրանին քիմիական զենք մշակելու մեջ՝ հայտարարելով, որ Իսրայելը թույլ չի տա դրա ստեղծումը։