Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ֆոնին հաստատվել են տնտեսական և առևտրային կապեր. Ալիև

«Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ֆոնին հաստատվել են տնտեսական և առևտրային կապեր»։


Այս մասին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է նոյեմբերի 25-ին՝ ընդունելով Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կյաստուտիս Բուդրիսին:


Իլհամ Ալիևը նշել է, որ ստեղծվել են հնարավորություններ Ադրբեջանի տարածքով երրորդ երկրներից Հայաստան և Հայաստանից երրորդ երկրներ բեռների տարանցիկ փոխադրման համար։


Ալիևը հայտնել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 100 հազար տոննա բեռ։