Քաղաքացիակենտրոն լրատվություն
Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Կոտայքի մարզպետարանի և 3 ֆիզիկական անձանց Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի նոյեմբերի 20-ի վճռով բավարարվել է:
Դատախազությունից հայտնում են, որ գույքը բնեղենով վերադարձնելու անհնարինությամբ պայմանավորված՝ որպես 2007 թվականի մայիսի 26-ի թիվ 16, 18 և 19 լոտի աճուրդների և դրանց հիման կնքված առուվաճառքի պայմանագրերի անվավերության հետևանք Ս. Գ.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 117 միլիոն 58 հազար դրամ, Մ. Մ.-ից կբռնագանձվի 84 միլիոն 421 հազար դրամ, իսկ Ա. Ա.-ից՝ 155 միլիոն 472 հազար դրամ։
Այսպիսով, վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 356 միլիոն 952 հազար դրամ։