Քննիչ հանձնաժողովներ ստեղծելու իրական հնարավորություն կտրվի ընդդիմությանը. Գալյան

Սահմանադրության առաջարկվող նոր բարեփոխումներով զգալի առավելություններ կունենա նաև ԱԺ-ում հայտնվող ընդդիմությունը:


«Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնել է, որ ընդդիմությունը եթե չի ձևավորում  մեծամասնություն, նախատեսված է հնարավորություն կայուն մեծամասնության կարգավորման:


«Ընդդիմության համար նաև երաշխավորել ենք կայուն փոքրամասնություն նոր Սահմանադրությամբ: Այսինքն, եթե մի ուժի հաջողվի հավաքել 2/3-ից ավել ձայն, ընդդիմությունը պետք է այնքան ավել մանդատ ստանա, որ կարողանա ապահովել 1/3: 


Ամենակարևոր գործիքները ընդդիմության համար քննիչ հանձնաժողովներն են:


Քննիչ հանձնաժողովներ ստեղծելու իրական հնարավորություն ունի այլևս ընդդիմությանը, նոր Սահմանադրությամբ  դա երաշխավորվում է և սա լավագույն գորիքակազմն է, որովհետև ընդդիմությունը կկարողանա անվստահություն հայտնել նախարարին, փոխվարչապետին և այլն»,- ասել է Գալյանը: