ԵԱՀԿ նախարարների խորհուրդը որոշում կայացրեց փակել ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրան կից կառույցները

ԵԱՀԿ նախարարների խորհուրդը որոշում է կայացրել փակել ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրան կից կառույցները: 


Հիշեցնենք, որ կառույցը լուծարելու առաջարկով հանդես են եկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:


«Անվավեր են ճանաչվել ԵԱՀԿ շրջանակներում հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ նախկինում ընդունված բոլոր որոշումները»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: