Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Աֆղանստանում այսօր տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ։ Ցավակցական ուղերձը հրապարակվել է X-ի միկրոբլոգում։
«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Աֆղանստանի ժողովրդին, որը տուժել է վերջերս տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից, որոնք խլեցին հարյուրավոր կյանքեր»,- նշել է ԱԳՆ–ն։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն ուժ և արագ ապաքինում է մաղթել երկրաշարժից տուժածներին։