Հայաստանը Ղրղզստանին է հանձնել խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման մեջ մեղադրվող անձի

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ղրղզստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը:

Իրացնելու նպատակով խոշոր չափերով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) ապօրինի պատրաստելու, ձեռք բերելու, պահելու, տեղափոխելու, առաքելու և խոշոր չափերով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) ապօրինի իրացնելու համար մեղադրվող Ի. Շ.-ն 2026 թվականի նոյեմբերի 6-ին հանձնվել է Ղրղզստանի իրավասու մարմիններին: