Նոյեմբերի 13-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարված վիճակում մի քաղաքացի տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Մինչև բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, քրեական ոստիկանները պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի բնակիչ 36-ամյա Ղուկաս Վ.-ն է։
Ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ, պարզել են, որ նույն օրը՝ ժամը 06:00-ի սահմաններում, իրենց տանը վիրավորի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Արթուր Վ.-ի միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Արթուր Վ.-ին։
Ըստ shamshyan.com-ի՝ Ղուկաս և Արթուր Վ.-երը հարազատ եղբայրներ են։