Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից տներ

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 16։02-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Վախթանգ Անանյան փողոցի տներից մեկում։


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։16-ին, մարվել՝ 17։58-ին։


Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից տներ։