Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության պատվիրակությանը

ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 18-ին ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների Եվրոպական ծառայության Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Օդրոնե Պերկաուսկիենեի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։


Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաեւ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված ջանքերին վերաբերող տարբեր հարցեր։


Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին և երկկողմ հետաքրքրության այլ թեմաների։