Աթաթուրքի արձանի վրա կարմիր ներկ լցնելու համար Թուրքիայում ձերբակալվել է 16 տարեկան երեխա
Թուրքիայի հարավ-աևմուտքում գտնվող Իզմիր նահանգի Քեմփալաշայի շրջանում կանգնեցված Թուրքիայի Հանրապետության հիմնադրի՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանին վնաս է հասցվել:

Մասնավորապես նշվում է, որ 16 տարեկան երեխա է ձերբակալվել Աթաթուրքի արձանի վրա կարմիր ներկով վիրավորական արտահայտություններ գրելու և որոշ հատված ներկով պատելու համար:

Երեխան նախ բերման է ենթարկվել ոստկանական բաժանմունք, ապա՝ կալանավորվել: Ավելի ուշ արձանը բերվել է իր հին տեսքին:

Աղբյուր`ermenihaber.am