Երևանի դպրոցներից մեկում դասընկերների կողմից ծեծի ենթարկված 12-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Նոյեմբերի 9-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «որովայնի փակ վնասվածք» ախտորոշմամբ «Արաբկիր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։


Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մարաշի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ տուժածը Երևանի բնակիչ 12-ամյա Ա․ Ս․-ն է։


Մարաշի համայնքային ոստիկանները պարզել են, որ ժամը 15։00-ի սահմաններում դպրոցներից մեկում Ա․ Ս․-ն դասընկերների՝ 12-ամյա Մ․ Հ․-ի, 12-ամյա Ա․ Ի․-ի, 12-ամյա Ա․ Բ․-ի և 12-ամյա Գ․ Ն․-ի հետ ունեցել է վիճաբանություն, որի ժամանակ վերջիններս ծեծի են ենթարկել Ա․ Ս․-ին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։