Լուկաս Սելարայանը միացել է ազգային թիմին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Լուկաս Սելարայանը միացել է հավաքականին, որն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում:


Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: 


Ավելի վաղ հավաքականին էին միացել նաև Նաիր Թիկնիզյանը, Տիգրան Բարսեղյանն ու Վահան Բիչախչյանը:


Սեպտեմբերի 6-ին ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Պորտուգալիային։ Հանդիպման մեկնարկը՝ ժամը 20։00-ին (Երևանի ժամանակով)։ Սեպտեմբերի 9-ին ազգային ընտրանին կրկին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Իռլանդիային։ Հանդիպման մեկնարկը՝ ժամը 20։00-ին (Երևանի ժամանակով)։