Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն

Սարգիս Ստեփանյանը Նյու Դելիում ընթացող պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնությունում, մինչև 80 կգ քաշային կարգում, նստած սպորտային դասակարգմամբ, նվաճել է չեմպիոնի տիտղոսը։ Այդ մասին տեղեկանում ենք նրա Ֆեյսբուքի էջից։


«Եվս մեկ անգամ Հայաստանի օրհներգը հնչեց աշխարհի առաջնության պատվո հարթակում, և մեր եռագույնը բարձրացավ։


Սա իմ հինգերորդ աշխարհի չեմպիոնական տիտղոսն է։ Հինգերորդ հաղթանակ, որը կերտվել է տարիների քրտնաջան աշխատանքի, պայքարի և անսասան կամքի շնորհիվ։


Այս հաղթանակս նվիրում եմ նաև հայրիկիս՝ ծննդյան օրվա առթիվ։


Հանուն Հայաստանի պատվի ու եռագույնի»,- նշել է նա։