Երևանի Արաբկիր վարչական շրջանում ապամոնտաժվել են մայթին տեղադրված ապօրինի շինությունները

Հանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը:


 

Երևանի Արաբկիր վարչական շրջանում ապամոնտաժվել են Ն. Տիգրանյան փողոցի մայթին տեղադրված ապօրինի շինությունները։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

 


Շուտով այստեղ կկառուցվի նոր մայթ՝ ապահովելով հետիոտնի անվտանգ և հարմարավետ տեղաշարժը։