Դեկտեմբերին կկայանան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները։ @bagramyan26-ի տեղեկություններով՝ ամենահավանական թեկնածուն Դենիս Ջորկաևն է։
Հրաշալի նորություն է։ Մենք լիովին աջակցում ենք Դենիսի թեկնածությանը։
Բացի այն հանգամանքից, որ որպես Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս՝ Ջորկաևն
իր գործերով ապացուցել է ոչ միայն Հայաստանի հանդեպ իր սերը, այլև կազմակերպչական ունակությունները,
նա ամբողջ կյանքն ապրելով ֆուտբոլային միջավայրում՝ հիանալի հասկանում է թե՛ ֆուտբոլը,
թե՛ ֆուտբոլային բյուրոկրատիան։ Եվ դա ամենևին էլ զարմանալի չէ, քանի որ Դենիս Ջորկաևը՝
Հայտնի ֆուտբոլիստ
և Ֆրանսիայի հավաքականի ավագ Ժան Ջորկաևի ավագ որդին է։
Ինքն էլ հանդես է եկել
որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ
Միշա Ջորկաևի եղբայրն է։
Աշխարհի և Եվրոպայի
չեմպիոն Յուրի Ջորկաևի եղբայրն է։
Ֆուտբոլային գործակալ
է, այդ թվում՝ Յուրի Ջորկաևի գործակալը։
Չենք խորանա մանրամասների
և պատճառների մեջ, մանավանդ որ մենք մասնագիտացված սպորտային ալիք չենք։ Սակայն փաստ
է, որ հայկական ֆուտբոլին արմատական բարեփոխումներ են անհրաժեշտ։ Եվ մենք վստահ ենք,
որ իր կարողությունների ու փորձի շնորհիվ հենց Դենիս Ջորկաևն է այն մարդը, ով կարող
է իրականացնել այդ փոփոխությունները։