«ՆարԴոս» դագաղների խանութ-սրահը դատապարտել է հավաքը` կոչ անելով թաղել մեռելներին. «Հուժկու» հայտարարության հումորային արձագանքները

Իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը գրել է.

«Հուժկու հայտարարության արձագանքները`

Վազգեն Մանուկյանն իր խիստ դժգոհությունն է հայտնում առ այն, որ իրեն չեն խաղացնում։

Վլադիմիր Պուտինը խնդրել է Փաշինյանին, որ չբռնագանձեն այն սեղանը, որի շուրջ ծավալվում են այդ ուժերի «քաղաքական աշխատանքները»։

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ Հայ Ազգային Կոնգրեսի միանալու շնորհիվ իրենք հաստատ կտապալեն Փաշինյանին։

Ալեքսանդր Լուկաշենկոն տարակուսանք է այն մասով, որ հայտարարությունում հիշատակված չէ Միութենական պետությունը։

Ռոբերտ Քոչարյանը հորդորել է հայտարարության մեջ ավելացնել նաև Մարդու իրավունքների հետ կապված կետ։

«ՆարԴոս» դագաղների խանութ-սրահը դատապարտել է հավաքը` կոչ անելով թաղել մեռելներին։

«Հայաքվեն» մատնացույց է արել Ռուսաստանին, թե ինչպես ևս մի քանի կուսակցություն բերել այդ հայտարարության տակ։

Կաթողիկոսը հերթական անգամ շնորհակալություն է Հայտնել Վլադիմիր Պուտինին` յուր գոյության համար։

Արևմտամետ ձևացող ЛОМ-երը փորձում են ФСБ-ից պարզել, թե ինչպես դրսևորվեն այս ամբողջ պատմությունում։

ՔՊ-ն շնորհակալ է Աստծուց, որ իրեն պարգևվել է այսքան սարսափելի ընդդիմություն»։