Շարժում սկսեք՝ անունը դրեք «հոպարի փրկության շարժում», Վազգեն Մանուկյանին էլ բերեք՝ թող առաջնորդի. Մանավազյան

Աժ ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առավոտից մեդիայով լուրջ դեմքով հայտարարություններ անես, վերջում շուրջդ հավաքես ժողովրդի կողմից մերժված ուժերին ու առաջարկես համախմբվել։


​Բայց ամենակարևոր արձանագրումն այն է, որ էլ ընտրակաշառք չկա, ու այս մարդկանց հույսը՝ ինչպես սկզբում, այնպես էլ հիմա, նույն դեմքերն են։ Քոչարյանի համար ժամանակին Վազգեն Մանուկյանի շուրջ գոնե մի 17 ուժ էր հավաքվել, էնպես որ՝ «տրանսֆերային պատուհանը» բաց է, տեսնենք՝ ով կմիանա։


​Շարժում սկսեք՝ անունը դրեք «հոպարի փրկության շարժում», Վազգեն Մանուկյանին էլ բերեք՝ թող առաջնորդի։