Բոլոր տեխանձնագրերը և վարորդական վկայականները գեներացված են թվային համակարգում

Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել թվային վարորդական վկայական ունենալու և թվային հաշվառման վկայագիր ունենալու կարգավորումները, այսինքն՝ սեպտեմբերի 1-ից սկսած՝ այն քաղաքացիները, որոնք ունեն վարորդական վկայականներ, այլևս որևէ պարտավորություն չունեն պլաստիկ վարորդական վկայականն իրենց մոտ պահելու: Իսկ մինչ այդ կար պատասխանատվության սկզբունքը, այսինքն՝ երբ չկար պլաստիկը, ենթարկվում էին վարչական պատասխանատվության: Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 4-ի նիստին ասաց ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը: