Քննարկվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մույթերի վերականգնման ընթացքը. ինչ որոշում է կայացվել

Կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մույթերի վերականգնման աշխատանքների հարցը:

Ինչպես հայտնել են նախարարությունից, գիտամեթոդական խորհրդի անդամներից բացի՝ նիստին մասնակցել են «Ճարտարապետների պալատի» անդամներ, այդ թվում՝ հուշահամալիրի համահեղինակ Արթուր Թարխանյանի դուստրը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, կապալառու, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Մոտ երեք ժամ տևած խորհրդակցության արդյունքում որոշում է կայացվել՝


վերահաստատել գոյություն ունեցող նախագիծը՝ շարունակելով նորոգման ընթացքի մեջ գտնվող երեք մույթերի վերականգնումը,


նախագծային որոշ մանրամասներ լրամշակել /հանգույցներ և այլն/,


երեք մույթերի վերականգնումից հետո քննարկել մյուս մույթերի վերականգնման հարցերը,
ձեռնարկել համապատասխան քայլեր շինհրապարակի պատշաճ կազմակերպման ուղղությամբ: