Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ղրղզստանում էր. այցը պաշտոնական էր, օրակարգը՝ հագեցած

Հայաստանի և Ղրղզստանի միջև համագործակցությունը հիմնված է փոխադարձ հարգանքի և բարեկամական կապերի վրա, որոնք նպաստում են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու տարածաշրջանային գործընկերությանը:


Խորհրդարանական հարաբերությունները վերջին տարիներին վերաճել են գործընկերական և կառուցողական երկխոսության, որի ամենանշանավոր արդյունքներից մեկը 2025 թվականի մայիսին ստորագրված «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի միջև համագործակցության մասին» հուշագիրն է:


Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Ղրղզստանում էր:


Խորհրդարանի ղեկավարը Բիշքեկում ունեցավ մի շարք հանդիպումներ Ղրղզական Հանրապետության իր գործընկերների հետ:


Քննարկումների առանցքում էին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, և ոչ միայն:


Մանրամասները՝ տեսանյութում: