Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 6-ին պայքարը կսկսի աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական ընտրական գոտու F խմբում` մրցելով Պորտուգալիայի թիմի դեմ:
Եղիշե Մելիքյանը ներկայացրել է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը, որում ընդգրկված չէ վնասվածք ունեցող պաշտպան Ստյոպա Մկրտչյանը: Նաև նորեկներից կիսապաշտպան Կարեն Նալբանդյանը չկա հայտացուցակում:
